Մեր Խոսնակները
Իրինա ՓահլևանյանԻրինա Փահլևանյանը մասնագիտությամբ դիվանագետ է: Գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ "Միջազգային հարաբերություններ" ֆակուլտետը, մասնակցել բազմաթիվ դասըթնացների արտասահմանում և Հայաստանում և ավելի քան 8 տարի աշխատել է միջազգային կառույցներում՝ ներգրավված լինելով համայնքային զարգացման, հակակոռուպցիոն և սոցիալական ձեռներեցության ծրագրերում: 2014թ. հիմնել է "Ինդիգո" զարգացման կենտրոնը և 2015թ.-ից ի վեր հանդիսանում է մի շարք մանկական նախագծերի պրոդյուսեր: Համագործակցում է նաև մի քանի կազմակերպությունների հետ որպես Ֆոնդհայթհայթման խորհրդատու: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
|
Լիլիթ ՉիտչյանԼիլիթ Չիտչյանը շուրջ տասը տարի աշխատում է զարգացման ոլորտում՝ շահերի պաշտպանության աշխատանք իրականացնելով հաշվետու կառավարման, մարդու իրավունքների և աղքատության հաղթահարման ծրագրեր։ Լիլիթը ավելի քան վեցը տարի աշխատել է Օքսֆամ միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում` մշակելով ու իրականացնելով շահերի պաշտպանության քարոզարշավներ և ծրագրեր։
Լիլիթը մասնագիտացել է պետական կառավարում և տեղական ինքնակառավարում ուղղությամբ և ունի նախագծերի կառավարման PMP հավաստագրում։ Այժմ Լիլիթը «Save the Children» կազմակերպության Շահերի Պաշտպանության փորձագետն է։ Աշխատում է երեխաների իրավունքների իրականացման և երեխաների պաշտպանության, ներառական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց ներառման/ինտեգրման ոլորտներում։ |
Լուսինե ԱռաքելյանԼուսինե Առաքելյանը ավարտել է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական մանկավարժության ֆակուլտետը: Ասում է, որ շատ է սիրում երեխաների և մեծ բավականություն է ստանում նրանց հետ աշխատելիս: Լուսինեն ստեղծագործում է, ապագայում պլանավորում է հրատարակել իր բանաստեղծությունների ժողովածուն: Չնայած այն փաստին, որ վախենում է մթությունից սիրում է տանը մթության մեջ մնալ ու կարդալ իր սիրելի գրքերից որևէ մեկը: Լուսինեն իր մեծագույն նվաճումներից է համարում ստացած կրթությունն ու աշխատանքը:
|
Արտակ ՕրդյանԱրտակն ինը տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի և տնտեգասիտության ֆակուլտետներում: Աշխատել է ՀՀ Կառավարությանն Առընթեր Պետական Գույքի Կառավարման Վաչությունում այնուհետև USAID սոցիալական և առողջապահական բարեփոխումների ծրագրերում:
|
Հովսեփ ԳրիգորյանՀովսեփ Գրիգորյանը 2015թ. ամռանը Սիրիայից տեղափոխվել է Հայաստան: Հալեպի բժշկական համալսարանում սկսած կրթությունն այժմ շարունակում է Երևանում: Չնայած բժշկական համալսարանում սովորող ուսանողի ծանրաբեռնված առօրյային Հովսեփն իր կյանքի անբաժան մասն է համարում դաշնամուր նվագելը և միշտ ժամանակ է գտնում դրա համար:
Հալեպում 5 տարի շարունակ զբաղվել է կամավորական աշխատանքներով՝ մասնակցելով Հայ Երիտասարդակցան Ընկերակցության ուսանողական խմբի կազմակերպած ծրագրերին: Երևանում նույնպես զբաղվում է կամավորությամբ՝ հանիդսանալով "Հալէպ" հասարակական կազմակերպության ՍՔԱՅ ակումբի առաջնորդներից մեկը: Հովսեփը շատ դրական վերաբերմունք ունի իր կյանքում կատարվող բոլոր փոփոխությունների նկատմամբ և ջանք չի խնայում, որպեսզի հարմարվի իր հայրենիքի սովորություններին: |
Տիեզերք band
Լուսինեն, Էլիզան և Աստղիկը` մի խոսքով տիեզերքը ելույթ կունենա TEDxGyumriYouth միջոցռման ընթացքում։